Միասին կարող ենք փոխել աշխարհը
Յուրաքանչյուր երեխայի պետք է տալ աշխարհը փոխելու հնարավորություն



Ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավ

#փոխիրաշխարհը, #changetheworld
Առաջարկում ենք մասնակից դառնալ #փոխիրաշխարհը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը ձեր էջի գլխավոր լուսանկարում։ Անցիր հղումով։ https://bit.ly/32rhxq4

Մեկնարկային միջոցառում

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավ։ Ծրագրի մեկնարկն Արման Թաթոյանը սկսել է Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցից։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է շարադրությունների մրցույթ

«Իմ ընկեր․․․» վերնագրով շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել 5-9-րդ դասարանների աշակերտները։ Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով պետք է ցույց տա, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ։

Ավելին
#փոխիրաշխարհը. Արեգի երազանքի ճանապարհը
Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Ներկայացնում ենք 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։

«Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, և այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, և այդ դժվարությունները հաղթահարելով՝ մարդիկ պետք է հասնեն իրենց երազանքին: Ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ փոխել աշխարհը, իսկ աշխարհը փոխելու համար շատ մեծ դժվարությունների միջով պետք է անցնել: Իմ փոխելու տարբերակը երաժշտությունն է: Ես հույս ունեմ, որ կարող եմ երաժշտությունով փոխել աշխարհը՝ այն դարձնել խաղաղ»,- ասում է Արեգ Գալստյանը:

#փոխիրաշխարհը. Արամի երազանքի ճանապարհը

Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում ներկայացնում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Այս անգամ ներկայացնում ենք դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութը։

«Լսողական խնդիրներ ու ցանկացած խնդիր ունեցողները պետք է երբեք չհուսահատվեն, որ ինչ-որ բան չստացվի: Ինձ մոտ էլ է եղել, բայց չեմ հուսահատվել, նորից եմ փորձել ու ստացվել է: Ու դա շատ կարեւոր է՝ երբեք չհուսահատվել եւ նպատակի հետեւից գնալ: Ամենաառաջին քայլն աշխարհը փոխելու համար, որ բոլոր երեխաները լավ կրթություն ստանան, ամենակարեւորն ունենան մարդկային լավ հատկանիշներ: Կարդացել եմ շատ գրքեր, որտեղ շատ նշանաբաններ կան: Ինձ համար ամենասիրածը «Հրաշքը» գրքի նշանաբանն է՝ բարի եղիր»,- պատմում է Արամը:

#փոխիրաշխարհը. Մանեի երազանքի ճանապարհը

Ներառական կրթության խրախուսմանն ուղղված #փոխիրաշխարհը արշավի շրջանակում ներկայացնում ենք Մանեին:

Նա կարծում է, որ բոլոր երեխաները, անկախ իրենց կարողություններից ու, պետք է միասին սովորեն:

Դիտե՛ք, Մանեի պատմությունն իր ընկերների մասին։

#փոխիրաշխարհը. Էլիզայի առօրյան

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող #փոխիրաշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի հաջորդ հերոսը Էլիզան է:

Նա սիրում է նկարել ու երազում խոհարար դառնալու մասին:

«Առավոտ լուսո» հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պատմում են ներառական կրթության խրախուսմանն ուղղված #փոխիրաշխարհն իրազեկման արշավի մասին

Երգի պրեմիերա

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա։

Երգը կատարում է «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած Մերի Քոչարյանը, ձայնակցում են #փոխիրաշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղված արշավի հերոսները՝ Մանեն, Էլիզան, Արամը, Վիկտորիան, Արեգը։

Հատուկ շնորհակալություն Հայաստանի Հանրային Ռադիո-յին երգի ձայնագրության հարցում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Շարադրությունների մրցույթն ամփոփված է
Երևանից և մարզերից ստացվել է ավելի քան 700 ստեղծագործական աշխատանք:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում:




Հայտնի են շարադրությունների մրցույթի արդյունքները

Յուրաքանչյուր երեխայի պետք է տալ աշխարհը փոխելու հնարավորություն. Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է #փոխիրաշխարհը իրազեկման արշավը


Հայտնի են շարադրությունների մրցույթի արդյունքները

«Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։
ԶԼՄ-ների անդրադարձը
«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում
https://armeniasputnik.am/society/20191118/21140133/hishir-sa-miayn-mer-payqary-che-ovqer-haxtecin-im-ynker-sharardrutyunneri-mrcuytum.html



«Փոխիր աշխարհը». Աշակերտները պատմել են իրենց ընկերների ու ներառական կրթության մասին


Հաշմանդամությունը չպետք է լինի մարդու զարգացման և առաջընթացի արգելք․ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն Աուտիզմի ազգային կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ այցելել են «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն։

Աշխարհի ամենաբարի ու թաքնված կարողություններով տաղանդավորներն ամեն օր՝ վաղ առավոտից շտապում են իրենց հարազատ կենտրոն, սիրելի ուսուցիչների մոտ եւ ամեն ինչ սկսում նորից՝ Սուրենը երգում է փոքրիկ տղայի մասին երգը, Ռաֆայելն ու Վարդանը նվագում Կոմիտաս, Անուշիկը նկարում ծիածան, Վահանը պատրաստում Ամանորի նվերներ:

https://ombuds.am/am/site/ViewNews/994
Արդյունք
Ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի շրջանակում հանրային կարծիք ձևավորող անձինք միացել են գաղափարի տարածմանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ իրենց անհատական էջերի գլխավոր լուսանկարն ուղեկցելով #փոխիրաշխարհը պատկերով։

Ներառական կրթություն ստացող երեխաները իրենց պատկերացումներով պատմել են իրենց ընկերների, ներառականության կրթության մասին, որը ակտիվորեն տարածվել է լրատվամիջոցներով։ Երգի ձայնագրությունը ևս դիտելիության տեսանկյունից հաջողություններ է գրանցել։

Շարադրությունների միջոցով ավելի քան 700 երեխա ներկայացրել է հետաքրքիր պատմություն իր ընկերոջ մասին կամ ընդհանրապես ներառական կրթության։

Ոլորտում դեռևս բազմաթիվ անելիքներ կան․․․
Conact us
Website: ombuds@ombuds.am, children.ombuds.am

Phone: +374 10 53 76 51

E-mail: ombuds@ombuds.am


This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website